Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բեռնատարների, կցորդով եւ կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը վերականգնվել է:
Ձյան տեղումների եւ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն ավելի վաղ փակվել էր բեռնատարների, նաեւ կցորդով ու կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։