Իսրայելական The Times of Israel պարբերականը հայտնել է, որ Ռուսաստանը դիմել է Իսրայելին՝ հորդորելով չմիջամտել եւ չխոչընդոտել Սիրիայից Ուկրաինա պաշտպանական սարքավորումները տեղափոխելու հարցում:
Իսրայելն ու Ռուսաստանը վաղուց համաձայեցնում են գործողությունները Սիրիայի օդային տարածքում՝ ցանկացած բախումից խուսափելու համար, սակայն Ուկրաինա ներխուժումից հետո ՌԴ-ի եւ Իսրայելի հարաբերությունները լարվել են:
Ըստ պարբերականի՝ Իսրայելը հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիային՝ այնտեղ ռազմական հենարան ստեղծելու Իրանի ծրագրերը խափանելու, ինչպես նաեւ Իրանի խամաճիկ համարվող լիբիական ահաբեկչական կազմակերպությանը՝ «Հըզբոլահ»-ին, զենքի մատակարարումը խոչընդոտելու նպատակով: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը հազարավոր զինվորականներ ու ռազմական տեխնիկա է տրամադրել իր դաշնակից Սիրիային:
Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կրճատում է Սիրիայում իր ուժերը՝ դադարեցնելով նաեւ Դամասկոսին С-300 ՀՕՊ համակարգերի մատակարումները, ինչը հիմնական սպառնալիքն էր Իսրայելի օդուժի գործողությունների համար:
Իսրայելն ինքը փետրվարի 24-ից ի վեր հավատարիմ է մնում Ուկրաինային ռազմական օգնություն չտրամադրելու քաղաքականությանը: Դրա հիմնական պատճառներից մեկը Իսրայելի գործողությունների՝ ռազմավարական պահանջների ազատությունն է Սիրիայում:
Սակայն վերջին ժամանակները Երուսաղեմն առավել բարյացակամ է Ուկրաինային պաշտպանական սարքավորումներ մատակարարելու գաղափարի հարցում, քանի որ Իրանն էլ Կրեմլին է հարվածային անօդաչուներ տրամադրում:
Դեռեւս պարզ չէ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կփոխի՞ ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ Իսրայելի որդեգրած քաղաքականությունը: