Դավիթ Ամիրյանը հոգեբան է, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փոխտնօրենը: Կազմակերպությունը, որ ավելի հայտնի է Սորոսի հիմնադրամ անունով, թեւակոխում է փոփոխությունների փուլ: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Ամիրյանը պատմում է, թե ինչու եւ ինչպես է տրանսֆորմացվում կառույցը, ինչու է այն հայտնվել հարձակումների թիրախում, եւ թե ինչու են ավտորիտար առաջնորդներն ատում բաց հասարակությունը: