Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ բանակցային գործընթացի արդյունքում «60-ի դիմաց՝ 60» ձեւաչափով Ուկրաինան եւ Ռուսաստանը դեկտեմբերի 6-ին գերիներ են փոխանակել։ Ուկրաինա է վերադարձվել 60 ուկրաինացի զինծառայող, որոնցից 34-ը Մարիուպոլի եւ «Ազովստալ» գործարանի պաշտպաններն են, նրանց թվում՝ 15 սպա եւ 45 շարքային եւ սերժանտ։ Ռուսական գերության մեջ հայտնված 60 պաշտպաններից երկուսը կանայք են։
Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ Ուկրաինայում գերության մեջ հայտնված 60 ռուս զինծառայողներն էլ վերադարձվել են Ռուսաստան։ Նրանց ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով կտեղափոխեն Մոսկվա։