Ամերիկա-գերմանական Pfizer-BioNTech համատեղ ընկերությունը մինչեւ տարեվերջ կարտադրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2.5 միլիարդ չափաքանակ: Վաճառքի ընդհանուր ծավալը կկազմի 11,7 միլիարդ (մոտ 10 միլիարդ եվրո):
Անցյալ շաբաթվա դրությամբ պատվաստանյութի ավելի քան 200 միլիոն չափաքանակ է ուղարկվել ավելի քան 65 երկիր:
Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը լիովին պաշտպանում է կորոնավիրուսից՝ երկու ներարկումից հետո: Այժմ ընկերության մասնագետներն աշխատում են երրորդ չափաքանակի վրա: Նշվում է, որ երրորդ չափաքանակը կպաշտպանի կորոնավիրուսի մուտացված տեսակներից: