Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Վուգար Բայրամովը հայտարարել է, թե Թյուրքական երկրների միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցության մեծացման շրջանակում Ղազախստանը հունվարից Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով կսկսի նավթ արտահանել՝ շրջանցելով Ռուսաստանը:
«Ակնկալվում է, որ Վրաստանի սեւծովյան ափ տարեկան կարտահանվի 1,5 միլիոն տոննա նավթ եւ լրացուցիչ 3,5 միլիոն տոննա նավթ»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Բայրամովը: