ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օպերատիվ կերպով ավարտելու իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունները։
Մեկնաբանելով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի՝ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները փակուղի մտնելու մասին հայտարարությունը՝ Ռյաբկովը շեշտել է, որ այդ առումով չկա ոչ մի անլուծելի խնդիր եւ առավել եւս՝ փակուղի:
Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի՝ իրանական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը ավարտելու ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները եւ շարունակել ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության հետ համագործակցությունը։
Իրանի հետ կնքված միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների վերջին փուլն անցկացվել է Դոհայում հունիսի 29-30-ին: Ներգրավված երկրների ներկայացուցիչների՝ իրենց մայրաքաղաքներ վերադարձից հետո այս թեմայի շուրջ երկխոսությունը դադարեցվել է: