ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ 2023-ի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։
Պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Գերատեսչություինց զգուշացնում են, որ օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք եւս մինչեւ փետրվարի 20-ը պետք է նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին տեղեկություն կամ փոփոխված հայտարարագիր ներկայացնեն։