Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Facebook- ը նոր գործառույթներ է ավելացնում օգտատերերի հիմնական նորությունների լրահոսին, որոնցից մեկը հրապարակային գրառումների տակ ընկերների մեկնաբանությունների սահմանափակումն է: Անցյալ տարի նման գործառույթ էր ավելացրել նաեւ Twitter-ը:
Facebook-ը կհեշտացնի «ժամանակագրական» ռեժիմին վերադառնալը ՝ սկզբում ցուցադրելով վերջին գրառումները: Այս գործառույթից ընկերությունը հրաժարվել էր 2009 -ին, սակայն Facebook-ի փոխնախագահ Նիք Քլեգի պնդմամբ՝ օգտվողներին հասանելի թափանցիկության և տեղեկատվության բացակայությունը հանգեցրել է անվստահության:
Facebook- ն ավելացրել է նաեւ «թարմացվող ֆիլտրի գոտի», որն օգտվողներին հնարավորություն է ընձեռնում 30 ընկերների կամ հատուկ էջերի գրառումներին առաջնահերթություն տալ:
Նիք Քլեգը նշել է, որ փոփոխություններով հանդերձ Facebook- ի ալգորիթմական բովանդակության վարկանիշը եւ անհատականացված գովազդը շարունակում են օգտակար լինել հասարակությանը:
Ալգորիթմների օգտագործումը համեմատելով ռոմանտիկ զույգի հետ, երբ մեկը գնումներ է կատարում, իսկ մյուսը՝ ընթրիք պատրաստում՝ Քլեգը շեշտել է. «Ձեր լրահոսը հիմնականում ձեւավորվում է ձեր ընտրության եւ գործողության արդյունքում»: