Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը շարունակելու անհրաժեշտության մասին: «Սահմանը մշտադիտարկելու միջոցով այս առաքելությունն իսկապես սահմանափակել է լարվածության սրացման վտանգը»,- ասել է Կոլոննան:
Կոլոննան նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը չի թուլացել: Նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի եւ Եվրոպական միության աջակցությունը Հայաստանին եւ խոստացել, որ շարունակական ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: