Գերմանական Bild պարբերականի տեղեկություններով՝ Գերմանիայի ոստիկանությունը կանխել է պետական հեղաշրջումը, որը ծրագրել էին իրականացնել աջ ծայրահեղականները. նրանք մտադիր են եղել գրոհել Բունդեսթագը։ Գերմանիայի հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը խուզարկել են 52 կասկածյալի պատկանող 137 օբյեկտ, ձերբակալվել է 25 մարդ: Ձերբակալվածների շարքում կա մեկ ռուս կին՝ Վիտալյա Բ.Վ.-ն: Գերմանիայի գլխավոր դատախազությունում ընդգծել են, որ իրենք հիմքեր չունեն կարծելու, որ Ռուսաստանի պաշտոնատար անձինք աջակցել են դավադիրներին:
Գաղտնի դաշինքի նպատակն էր իշխանության բռնի տապալումը, գործող իշխանության «վերին շերտի մաքրումը»: Իսկ նոր կառավարական ապարատը պետք է ստեղծվեր միապետության սկզբունքներով եւ բաժանվեր տարբեր նախարարությունների։
Bild-ի տվյալներով ՝ «հակասահմանադրական խմբի» վերաբերյալ կասկածների մասին Սենատի վարչակազմը դաշնային անվտանգության մարմիններին է հայտնել 2022-ի օգոստոսի վերջին։