ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցությունը տրամադրելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումն իր տարածքում անցկացնելու համար:
Անդրադառնալով ԱՊՀ երկրների՝ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Պեսկովը հայտնել է, որ նման հանդիպում անցկացնելու գաղափար կա:
«Նախաամանորյա նման հանդիպում անցկացնելու գաղափարներ կան: Երբ բոլոր պայմանավորվածությունները վերջնականացվեն, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Եթե փոխըմբռնում լինի նաեւ հանդիպման առնչությամբ, ձեզ կտեղեկացնենք»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը։