Այսօր մեզանում պոստմոդեռնիզմը նորից վերարտադրում է ինքն իրեն․ հիմա մենք կարծես «մեմերի» աշխարհում ենք, երբ նախատեքստերը եւ աղբյուրները ոչ ոքի չեն հետաքրքրում, կարեւորը՝ շարժում լինի։ Շատ հետաքրքիր տեքստերի ժամանակաշրջանում ենք ապրում, որպես գրող՝ կարող եմ ասել, որ երանելի շրջան է, բայց իբրեւ քաղաքացի՝ դժոխային։