Այսօր ավելի քան երբեւէ մարդկանց պետք է այլընտրանքային իրականություն, զուգահեռ աշխարհների հետ կապ, եւ այս համատեքստում եթե տասնամյակներ առաջ ֆենթըզի գրականության կարիքը մեծ չէր, այսօր այն դարձել է, թերեւս, անհրաժեշտություն։ Երեւակայությունը հզոր տիրույթ է։ Պատկերացրեք՝ եթե անձի երեւակայությունն այդպիսի հզոր թռիչք կարող է ապրել, ապա ինչպիսի՞ հզոր թռիչք կարող է ունենալ ժողովրդի երեւակայությունը