ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
Քննարկվել են անվտանգության ապահովման եւ փոխգործակցության կազմակերպման հարցեր: Ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման եւ անհետ կորածների որոնողական աշխատանքների կարեւորությունը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Ռուստամ Մուրադովին շնորհակալություն է հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության եւ գործադրած ջանքերի համար։