ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածությանը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Ըստ ընթացակարգի՝ Թրեյսիի նշանակման հարցը հաջորդիվ պետք է քննարկվի Կոնգրեսի վերին պալատում, քվեարկության օրը դեռեւս նշանակված չէ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թրեյսիի թեկնածությունը ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերին: