Դեկտեմբերի 10-ին եւ 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, 12․00-ից ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։
Քանի որ դեկտեմբերի 10-ին եւ 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին եւ այցելուներին կթույլատրվի մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում եւ հարակից ավտոկայանատեղիներում։
Բրազիլիայի հրապարակից եւ Երեւանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից ավտոբուսներն անվճար երթուղիով երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն մարզահամերգային համալիր։
Հանրապետության հրապարակում եւ մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչներով ստուգելու է քաղաքացիներին եւ նրանց իրերը: