ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեկտեմբերի 8-ին՝ 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: