ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով եւ առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում: Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում եւ դրա համար գործադրում ենք առավելագույն ջանքերը: Առանձնահատուկ կարեւորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը եւ Հայաստանի զինված ուժերի ներուժը բարձրացնելու գործում աջակցության ցուցաբերումը»,- ասել է Սերգեյ Շոյգուն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։
ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակելու համատեղ աշխատանքը։