Սաուդյան Արաբիա-Չինաստան գագաթնաժողովի արդյունքներով հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ Սաուդյան Արաբիան եւ Չինաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունն իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապահվման համար:
Կողմերը նաեւ Իրանին կոչ են արել կատարելու պարտավորությունները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին համաձայնագրի շրջանակում:
Կողմերն Իրանին կոչ են արել համագործակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ եւ պահպանել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, ինչպես նաեւ ընդգծել են բարիդրացիության եւ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը: