ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի Կառավարությունը մտադիր է հարկել վիճակախաղի կազմակերպիչների եւ խաղացողների շահույթները:
Պողոսյանը հավելել է, որ ըստ միջազգային պրակտիկայի՝ GGR (համախառն խաղային եկամուտ) կոչվող հարկման օբյեկտն ընդհանուր օգուտների եւ վճարումների դրական տարբերությունն է որպես դասական առումով շահույթ՝ ի լրումն գործող շահութահարկերի։
Փոխախարարը հավելել է, որ այդ լուծումն արդյունավետ կիրառելու համար համակարգեր են պետք: