Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնն անցած տարի համալրվեց հնագիտական գտածոների վերականգնման եւ պահպանման համար նախատեսված բարձրակարգ սարքավորումներով։ Դրանք ձեռք են բերվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ եւ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման եւ պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում։ Սարքավորումների շնորհիվ մասնագետներն աշխատում են առավել անվտանգ պայմաններում։