Ըստ «Սպուտնիկ Արմենիա» գործակալության՝ Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում դժվար թե դատարանների մուտքերն արգելափակելու քայլին դիմի, ինչպես արել էր 2019 թվականին:
«Հայաստանը դժվարությամբ կարողացավ հաղթահարել 2019-ին տեղի ունեցածի հետեւանքները։ Ես չեմ կարծում, որ այսօր վարչապետը կգնա դրան։ Գործող իշխանությունն անցել է այդ փուլը, եւ՛ դատական իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը հաղթահարել են այդ փուլը»,- ասել է Վարդազարյանը։
ԲԴԽ նախագահը շեշտել է, որ դատարանների մուտքերը փակելով ցավոտ խնդիրները չեն լուծվի, նման միջոցներով ճշմարտության եւ արդարության չես հասնի, պետք է այլընտրանքային ուղիներ գտնել: