ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։
Ամատունին կարեւորել է այն հանգամանքը, որ այցելությունները կանոնավոր բնույթ ունեն։ Նա նշել է, որ նախորդ անգամվա նման գերիները հնարավորություն են ունեցել կապ հաստատելու հարազատների հետ, նամակներ փոխանցելու, հեռախոսով խոսելու եւ տեսազանգ կատարելու։ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաեւ գնահատել են գերիների առողջական վիճակը եւ նրանց պահման պայմանները։
«Հուսով ենք՝ այցելությունները կշարունակվեն նաեւ ապագայում` արդեն ձեռք բերված պրակտիկայի համաձայն»,-նշել է Ամատունին։
ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում պահվող հայ գերիներին վերջին ՆԳմ այցելել էին նոյեմբերին։
Պաշտոնական Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երեւանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է 80 անձ։