Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Փարիզում հանդիպում է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ: Կողմերը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում անվտանգության գոտու կազմակերպման եւ գործակալության նոր առաքելությունների հարցերը։
«Պայմանավորվեցինք ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության առաքելություններ ուղարկել Ուկրաինայի բոլոր ատոմակայաններ: Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ աշխատանքը շարունակվում է»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Գրոսին: