Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետեւանքով ճանապարհին մնացած ուղեւորների ու վարորդների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Համապատասխան որոշումն ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Ճանապարհին մնացած ուղեւորներն ու վարորդները հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 250808»,- տեղեկացրել է մարզպետը։