ՀՀ ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 82 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:
Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ եւ առանց որեւէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:
ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը: