Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։
Պոկում վարժությունում եւս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ գլխավերեւում պահելով 175 կգ ծանրաձողը։ Հրում վարժությունում Գասպարյանը ձախողել է առաջին երկու մոտեցումները եւ չի կարողացել բարձրացնել 213 կգ կշռող ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ Գասպարյանը գլխավերեւում պահել է արդեն 214 կգ ծանրաձողը:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը՝ երկամարտի 391 կգ (174+217 կգ) արդյունքով։