ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համաձայնեցման ուղղությամբ: Սակայն, ըստ Պեսկովի, նրանք առնվազն կկարողանան շփվել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում:
«Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ առնվազն երեք առաջնորդները հնարավորություն կունենան խոսելու գոնե կուլուարներում։ Թե հետո ինչպես կստացվի, աշխատանքը դեռ ընթացքի մեջ է»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: