Ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքը:
Նոյեմբերի 23-ից մինչ օրս պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է ընդհանուր 1873 հա տարածք, 575 կմ ճանապարհ, 1658 կառույց, որոնցից 30-ը ՝ սոցիալական նշանակության են: Ռուս խաղաղապահ ուժերը բացահայտել ու ականազերծել են ընդհանուր առմամբ 25 379 պայթյունավտանգ առարկա: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղաշարժել, վնասազերծվում է հենց տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, հայտնում է ՌԴ ՊՆ: