Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։
«Բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով»,- հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ հանդիպել են հունվարի 11-ին Մոսկվայում. Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ համատեղ հայտարարություն ստորագրվեց Արցախի զարգացման մասին։
Նշենք, որ Փաշինյանն այսօր չէր այցելել նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ նրա անունից ապրիլի 2-ին Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին եւ ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: