ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 14-ին Քրիստինա Քվիենին հաստատել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
Քվիենը 2019-ից Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր։ Դրանից առաջ` 2016-ից մինչեւ 2019-ի ապրիլ, նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:
Մինչ այս Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, որը նշանակվել էր 2019-ին։