Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի, խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի եւ Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։
Հանդիպումների ընթացքում Գրիգորյանը զրուցակիցներին կոչ է արել հանդես գալու Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ֆինլանդիան պատրաստ է աջակցելու կովկասյան տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը, ներառյալ ԵԱՀԿ շրջանակում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12–16–ը կլինի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, Ֆինլանդիայում եւ Շվեդիայում։