ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանը հանդես է գալիս Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության օգտին։
«Մեզ համար շատ կարեւոր է Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության հարցը։ Լիովին աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը եւ ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում վտանգավոր ենք համարում ու դեմ ենք դրան»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։
ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Ջալալին ընդգծել է նաեւ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) աշխատանքի կարեւորությունը:
Դեռ հուլիսին Իրանը մատնանշել էր ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը Վեցյակի երկրորդ հանդիպումը Թեհրանում անցկացնելու վերաբերյալ։