ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 15-ին՝ 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակ եւ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղերի կողմում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: