ՀՀ Կառավարությունը դեկտեմբերի 15-ի նիստում որոշում ընդունեց 2022-ի սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով վիրավորված կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին պետությունից միանվագ 500 հազար դրամ սոցիալական աջակցություն ստանալու մասին։
Աջակցության առաջարկը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն էր։ Նախարարության տվյալներով` հարձակման հետեւանքով տուժած զինծառայողները ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում են ու կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի առաջ։
Ըստ նախագծում ներկայացված տվյալների՝ նման զինծառայողների թիվը 293 է։ Նրանց 500-հազարական դրամի սոցիալական աջակցություն հատկացնելու համար պետական բյուջեից կտրամադրվի ընդհանուր 1 միլիարդ 46 միլիոն 500 հազար դրամ։