Չինաստանի ԱԳՆ-ն անդրադրաձել է Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակին։
«Հուսով ենք՝ տարածաշրջանի համապատասխան երկրները կամրապնդեն երկխոսությունն ու փոխգործակցությունը եւ համատեղ կպահպանեն տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաեւ բնակչության հանգիստ կյանքը»,- նշել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
Լաչինի միջանցքի փակմանը եւ դրան հաջորդող զարգացումներին ավելի վաղ անդրադարձել է Կանադայի արտգործնախարարութունը։
«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերաբացելու միջանցքը եւ ապահովելու ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար աղետից»,- նշված է Կանադայի ԱԳՆ գրառման մեջ: