Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը եւ գազամատակարարման դադարեցմանը։
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում վերահաստատելու իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։
Մեզ անհանգստացնում են տեղեկությունները, որ Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Freedom House-ը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնելու գազի անխափան մատակարարումը տարածաշրջանի բնակիչներին»,- նշված է հայտարարությունում։
Freedom House-ը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին եւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ տեղաշարժի ազատությունն ապահովելու համար։