Գերմանիայի խորհրդարանը կառավարությանն արտոնել է երկրի զինված ուժերի համալրման համար ձեռք բերել 5-րդ սերնդի F-35 ռազմական կործանիչ ինքնաթիռներ։ Գործարքի ընդհանուր արժեքը կլինի 10 միլիարդ եվրո։ Ձեռք բերված ինքնաթիռները շահագործման համար պատրաստ կլինեն 2028-ին։ Գերմանացի օդաչուները F-35-ի կառավարման համար դասընթացներ կսկսեն անցնել 2026-ին։ Մատակարարումը կմեկնարկի 2027-ին։
Բացի դրանից՝ Գերմանիայի կառավարությունը ձեռք կբերի 119 հազար միավոր Heckler & Koch գերմանական արտադրության հարձակողական HK416 հրացաններ։ Դրանք գերմանական զինուժին կսկսեն մատակարարվել 2024-ից։ Ձեռք կբերվեն նաեւ նորագույն թվային ռադիոսարքավորումներ, 140 ձյունագնացներ, միաժամանակ կարդիականացվի 143 միավոր Puma տեսակի զրահատրանսպորտային միջոց։
Պատրաստեց Արման Գրիգորյանը