Լեհաստանի Սեյմը ընդունել է ՌԴ-ն «ահաբեկչությունը հովանավորող պետություն» ճանաչելու մասին բանաձեւ։ Բանաձեւին կողմ է քվեարկել 231 պատգամավոր։ 226 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը։
Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը «մշտապես խախտում է մարդու իրավունքները, միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, զինված ներխուժում է այլ պետությունների տարածքներ, բռնակցում դրանք, գործում ռազմական հանցագործություններ, ցեղասպանություն է իրականացնում, զբաղվում տնտեսական, հատկապես էներգետիկ ոլորտում թշնամական քաղաքականությամբ։
Լեհաստանում իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը բանաձեւում ներմուծել է հատուկ կետ, որը MH17-ի աղետի եւ Սմոլենսկի ավիաաղետի պատասխանատու է ճանաչում Ռուսաստանին։ Բանաձեւում ասվում է նաեւ, որ Ռուսաստանը պետք է մեկուսացվի միջազգային թատերաբեմից։
Պատրաստեց Արման Գրիգորյանը