Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ դեկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը որոշում է ընդունել նախօրեին Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ:
Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչեւ երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը` Ֆրանսիայի ժամանակով ժամը 16-ը, պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը վերջնական որոշում կընդունի:
Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դեկտեմբերի 14-ին երեկ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ եւ պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը: