ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 15-ի 20։00-ի սահմաններում իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է:
Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից եւս հերքել են Ադրբեջանի ՊՆ-իտարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն, իբր խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, դեկտեմբերի 15-ին՝ 20:10-ին, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի ՊՆ-ն դեկտեմբերի 16-ի առավոտյան եւս ապատեղեկատվություն էր տարածել, ըստ որի՝ դեկտեմբերի 15-ին՝ 08:15-ին, Արցախի ՊԲ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։