Քաղաքական խորհրդակցությունների նպատակով դեկտեմբերի 16-ին Երեւան է ժամանել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության եւ ճգնաժամերի արձագանքման գծով տեղակալ Չառլզ Ֆրայսը:
Հայաստանում ԵՄ գրասենյակից հայտնել են, որ նախատեսված են հանդիպումներ ՀՀ Կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր, դրանց թվում՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։
«Մեր հայ գործընկերների հետ նպատակ ունենք քննարկելու EUMCAP-ի առաքելության ներդրումը, ինչպես նաեւ հնարավոր հետագա քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը կանդրադառնան նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին։