Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին հայտնել է նաեւ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա, եւ տեղի կունենան բանակցություններ Պուտինի հետ:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը: Անդրադարձ կլինի նաեւ Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանում սկսված ընտրական գործընթացին, ինչպես նաեւ ռուս-հայկական համագործակցության արդի հարցերին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու մասին հայտարարել էր նաեւ ՀՀ վարչապետ մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը: