Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել։
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությանը 40 երկրի 243 մարզիկ է մասնակցում, Հայաստանը ներկայացնում է մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան)։
«Այսօր կայացավ Գրետա Վարդանյանի մրցելույթը, որտեղ մեր մարզուհին հաջողությամբ կատարեց 3 մոտեցումները եւ, հստակ բարձրացնելով 85, 90 եւ 93 կիլոգրամանոց ծանրաձողերը, նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նա ոսկե մեդալ նվաճեց նաեւ բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում»,– ասված է հաղորդագրությունում:
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է դեկտեմբերի 15-ին եւ կավարտվի ամսի 18-ին։