Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների 9-րդ փաթեթում ներառված են տնտեսական նոր սահմանափակումներ, ինչպես նաեւ անհատական պատժամիջոցներ գրեթե 200 ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ:
Սահմանափակումների տակ են հայտնվել ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, գիտության եւ կրթության նախարար Վալերի Ֆալկովը, աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը, արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը եւ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն:
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նաեւ մշակույթի գործիչներ Նիկիտա Միխալկովի, Գրիգորի Լեպսի, Մարինա Կիմի, Բորիս Կորչեւնիկովի, Դմիտրի Պուչկովի նկատմամբ։ Ցուցակներում հայտնված անձանց ակտիվները կսառեցնեն եվրոպական տարածքում, ֆիզիկական անձանց կարգելեն այցելել Եվրամիություն:
Ընդլայնվել են պատժամիջոցները ռուսական երեք բանկերի, դրանց թվում` տարածաշրջանների զարգացման համառուսաստանյան բանկի, ՆՏՎ/ՆՏՎ «Միր», «Ռոսիա 1», ՌԵՆ TV եւ «Առաջին ալիք» հեռուստաալիքների նկատմամբ։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ ՌԴ բոլոր խորհրդարանական կուսակցությունների, ՌԴ զինված ուժերի, ռազմածովային ուժերի, օդատիեզերական ուժերի, ցամաքային զորքերի նկատմամբ։