«Յանդեքս. ժամանակացույց» առցանց ծառայությունից հայտնել են, որ դեկտեմբերի 17-ին Մոսկվայի ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։
«Վնուկովոյում» հետաձգվել է 8 չվերթ, 10 չվերթ չեղարկվել է։ «Դոմոդեդովոյում» 13 չվերթ է հետաձգվել, մեկը` չեղարկվել։ «Շերեմետեւոյում» 6 չվերթ հետաձգվել է, 6–ը` չեղարկվել։ Չվացուցակում ընդհանուր առմամբ 44 փոփոխություն է տեղի ունեցել։ «Ժուկովսկիում» չվացուցակի փոփոխության մասին տվյալներ չկան։
Ավելի վաղ ՌԴ Հիդրոմետկենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը հայտնել էր, որ հաջորդ շաբաթվանից Մոսկվայում մինչեւ -16 եւ -17 աստիճանի ցրտեր են սպասվում։ Ըստ նրա` սպասվում է նաեւ արեւոտ և առանց տեղումների եղանակ։