ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ-ի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չինաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը։
«Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության եւ բժշկության, ինչպես նաեւ բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։