ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվարին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան.
- հունվարի 10-ին «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից,
- հունվարի 11-ին «Մաթեմատիկա» առարկայից,
- հունվարի 12-ին «Հայոց պատմություն» առարկայից: