ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանն ու Չինաստանն առաջիկա օրերին «Ծովային փոխգործակցություն» համատեղ զորավարժություններ կանցկացնեն։
Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ Մոսկվայի եւ Պեկինի համատեղ զորավարժությունները կանցկացվեն դեկտեմբերի 21-27-ը։ ՌԴ ՊՆ-ում նաեւ պարզաբանել են, որ Արեւելաչինական ծովում զորավարժությունների ընթացքում հրթիռահրետանային հրաձգություններ կանցկացվեն: Ռուսական կողմից զորավարժություններին կմասնակցեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի առաջատար «Վարյագ» հրթիռային հածանավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը եւ երկու կորվետ:
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը հավանություն էր տվել Ազգային անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ երեք առանցքային փաստաթղթերին, որտեղ գլխավոր մարտահրավերները համարվել էին Չինաստանը եւ Ռուսաստանի հետ Պեկինի ռազմավարական համագործակցությունը: Տոկիոն անհանգստություն է հայտնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՉԺՀ-ի ռազմական գործողությունների կապակցությամբ։